Դերասան, հանդիսավար, շոումեն Կարեն Հովհաննիսյանը ավարտել է Երևանի Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտը: 2007 թվականից խաղացել է մի շարք ֆիլմերում, հեռուստասերիալներում, թատրոնում : Հեռուստասերիալներից խաղացել է «Որոգայթ», «Շղթա», «Բանակում», «Սահմանին» և այլն: Այժմ խաղում է «Փոխնակ Մայրը» հեռուստանովելում: Թատրոնում խաղացել է բազմաթիվ դերեր:
Ունի տարաբնույթ միջոցառումների կազմակերպման և վարման բազմամյա փորձ. 2008 թվականից կազմակերպում և վարում է հարսանեկան, մկրտույթան, ծննդյան, նշանադրության և նմանօրինակ այլ միջոցառումներ:
Միջոցառումներն անցկացվում են նաև ռուսերեն լեզվով: