Ծնվել եմ 1983թ. օգոստոսի 7-ին, Երևանում: 7 տարեկան հասակից սովորել եմ վոկալ-երաժշտական հատուկ ձայնի պահպանման դպրոցում: Մանուկ հասակից ելույթ եմ ունեցել հայաստանյան բեմերում, շրջագայել եվրոպական մի շարք երկրներում: Հետագայում ուսանել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնում: Դպրոցն ավարտելուց հետո, ծնողներիս խորհրդով սովորել եմ նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Հենց ուսումնառության տարիներին ընդունվել եմ աշխատանքի երկրի բարձրագույն դատական ատյանում` որպես իրավաբան-փորձագետ, հետագայում` հանրային կապերի պատասխանատու: 2008թ-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունով հեղինակել և վարել եմ «Դատաժամ» իրավական հաղորդաշարը: Անդամակցում եմ կենդանասերների կամավորների խմբին և ակտիվորեն զբաղվում կենդանիների պաշտպանությամբ, ղեկավարում և մասնակցում սոցիալական ծրագրերի:
Այժմ աշխատում եմ ՀՀ Կենտրոնական բանկում, զուգահեռ զբաղվում նոր երաժշտական խմբի ստեղծման աշխատանքներով: