Մարգարիտա Բարխոյան՝ երգչուհի-երգահան: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: 2002թ.-ից հանդես է եկել եղբոր՝ երգիչ Վլադիմիր Բարխոյանի հետ և ձայնագրվել առաջին երգը՝ «Սերն է քո արևը հայրենիք», որը դարձավ հիթ: 2003թ-ին ձայնագրել են առաջին ձայնասկավառակը: Մասնակցել է «Սայաթ-Նովա» երգի համահայկական փառատոնին, որտեղ արժանացել է գլխավոր մրցանակին: 2004թ-ին Մենահամերգ են ունեցել ԱՄՆ-ում և հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են «Տարվա հայտնություն» մրցանակին: 2007թ-ին համերգներով եղել է Փարիզում: 2011թ-ին ձայնագրել է երկրորդ «Ջրի պես» ձայնասկավառակը: 2012թ-ին ունեցել է մենահամերգ կենդանի նվագախմբի հետ, որտեղ նշվել է նաև բեմական գործունեության 10 տարին: 2013թ-ին տեսահոլովակներ. պատրաստվում է թողարկել իր անհատական հեղինակային երգերի ձայնասկավառակը: