Ջյուսը երիտասարդ և շատ հեռանկարային երգչուհի է, ով գրում է երգեր, հիանալի պարում և երգում է տարբեր ոճերով: Մի որոշ ժամանակ նա աշխատել է որպես մենակատար բեք-վոկալիստ ռուսական էստրադայի հայտնի աստղ Իրինա Ալեգրովայի հետ և նրա հետ հաջող ելույթներ է ունեցել շատ երկրներում: Հայտնի կլիպմեյքեր Էնտոնի Հայսկամպն առաջարկեց նրան ձայնագրել հետևյալ երեք երգերի քովեր-տարբերակները` Unchaine My Heart" ( Joe Cocker ), Not That Kind ( Anastacia ) , Play ( J Lo ): Այնուհետև Էնտոնին այդ ձայնագրությունները ցույց տվեց Նիդեռլանդներում ճանաչված հայտնի երաժշտական պրոդյուսեր Մեննոյին, ով էլ Ջյուսին առաջարկեց ձայնագրել "Lover " երգի առաջին սինգլը: "Lover " երգը ձայնագրվել է Ալպենդուրն քաղաքում և ուղարկվել " Ongekendtalent Top- 40 " տաղանդավորների ռադիոյի լսողների դատին: 1 շաբաթվա ընթացքում "Lover " երգն առանց որևէ գովազդի Top-40-ում գրավեց 26-րդ տեղը: Ելնեով բավական հաջող արդյունքներից` Էնտոնին ի վերջո որոշում կայացրեց նկարահանել տեսահոլովակ այդ երգի համար: Տեսանյութը նկարահանվեց Ամստերդամում և ներկայացվեց Sony BMG ձայնագրման ընկերությանը Իտալիայում` Միլանում: Ալբոմը ձայնագրելուց հետո նրանց կողմից առաջարկ եղավ կնքել պայմանագիր Ջյուսի` Եվրոպայում առաջխաղացման համար: Միևնույն ժամանակ Ճապոնիայի "Red bull" Record Tokio ընկերության կողմից եղավ "Lover " երգի սինգլը թողարկելու առաջարկ: Բայց քանի որ ալբոմը դեռ ձայնագրված չէր, առաջարկը ժամանակավորապես հետաձգվեց: Երգահան Իվան Բագրամովը, ով երգեր է գրել ռուսական շոու-բիզնեսի այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Վալերիան ("Гаснут Небеса" , "Пёрышко"), Ստաս Պյեխան ("Иначе") , Իվաննան ("Белый дым"), Ջյուսին առաջարկեց զուգերգ ձայնագրել հայկական պոպ երգի հայտնի աստղ Արմինկայի հետ: Այդպիսով ծնվեց "True Love" երգը: Առաջին ալբոմը, որի անվանում էր "KIX", թողարկվեց 2010 թվականի հոկտեմբերի 1-ին: Ալբոմում ընդգրկված էր 9 երգ` պոպ, հաուս, լատինո, էլեկտրիկ-էթնո, էլեկտրո-հաուս, դիսկո, տեխնո-ռոք ոճերով: "Танцуй со мной" , "Три слова", "Let It Go", "1 , два, 3 " և " Passion " երգերի համար երաժշտությունները գրվել են հենց Ջյուսի կողմից: Տաղանդավոր երգահան Կարեն Գրիգորյանի հետ համագործակցությունը նույնպես շատ հաջողված էր: Նա հանդիսանում է "You Are My Kix" երգի հեղինակը: Այդ երգի համար նույնպես նկարահանվել է տեսահոլովակ: Երգը թողարկվել է քլաբ ռեմիքս և աքուստիկ տարբերակներով: 2011 թվականի սեպտեմբերի 1-ին Լոնդոնի Royal Festival Hall մեծ դահլիճում տեղի ունեցավ դասկան համերգ, Կարեն Գրիգորյանի երեկոն: Ջյուսը երգեց երկու երգ` "You Are My Kix" և "Save Our Love" երգերը: Համերգին մասնակցեցին նաև հայտնի ջութակահար Կարեն Շահնազարյանը և Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը Ստրավինսկու գլխավորությամբ: Համերգը շատ մեծ հաջողություն ունեցավ և արժանացավ բրիտանացի երաժշտական քննադատների ուշադրությանը: "You Are My Kix" երգը Լոնդոնում ընտրվեց BBC ռադիոյի պարբերաբար կրկնվող երգերի ցանկում: Ռադիո Վանի ռադիոլսողների քննարկման արդյունքում 2011 թվականին երգը ճանաչվել է մարտ ամսվա լավագույն երգ: Ռադիո Վանի մրցանակաբաշխության ժամանակ Ջյուսը մրցանակ ստացավ 2011 թվականի լավագույն երգչուհի անվանակարգի համար: Այժմ Ջյուսը ձայնագրում է իր երկրորդ ալբոմը: Առաջին տրեկը երկրորդ ալբոմից թողարկվել է "Beauty Of Life" անվանմամբ: Այնուհետև նա թողարկեց "My Slave" երգը Dj DONZ & Cocaine-ի հետ և զուգերգ` երգիչ և երգահան Գուժի հետ "Stop" անվանմամբ: 2012 թվականին "Stop" երգը 3 անգամ պարգևատրվել է որպես տարվա լավագույն զուգերգ: 2013 թվականին Ջյուսը ձայնագրեց նոր զուգերգ այս անգամ շատ երիտասարդ և Հայաստանում հայտնի 12-ամյա երգիչ Կարեն Օհանյանի հետ: Երգը ստացավ "Tonight" անվանումը: Երգը նաև տեսահոլովակ ունի: "Tonight" զուգերգը ճանաչվեց 2013 թվականի լավագույն զուգերգ: 2013 թվականին տեղի ունեցավ «Դար 21» առաջին երաժշտական ալիքի մրցանակաբաշխությունը, որտեղ հեռուստադիտողների ակտիվ քվեարկման արդյունքում Ջյուսը ճանաչվեց 2013 թվականի լավագույն երգչուհի: