Լեւոն Ռուբենի Ավետիսյան. ծնվել է 1985 թ-ի հունվարի 2-ին Երեւանում: 1997 թ -2002 թ սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Բախշյան Ստանիսլավի ղեկավարությամբ, հարվածային գործիքներ բաժնում: 2002-2007թթ. սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2007 թ-ին զորակոչվել է բանակ, ծառայելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբում, ՀՀ վաստակավոր արտիստ, Ռազմանվագախմբային բաժնի պետ, գնդապետ Արմեն Պողոսյանի ղեկավարությամբ, որտեղ մասնակցել է մի շարք պետական եւ միջպետական միջոցառումների, ինչպես նաեւ զինծառայության շրջանակներում 2008 թ-ին մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ամենամյա կայանալիք միջազգային զինվորական նվագախմբերի զորահանդես-շքերթ փարատոնին: Հանդես է գալիս այնպիսի հայկական էստրադային խմբերի հետ, ինչպիսիք են Friends, Empyray, Nairi, Stryfe, Bam-dixielan, Camaradas, Con-Alma, Absolute եւ այլն: Հաճախ համագործակցում է Հայաստանի, Արցախի պետական ջազզ նվագախմբերի հետ: Որպես հոբբի տարվել է նաեւ перкуссии գործիքներով, որը հետագայում սկսել է գերազանց եւ պրոֆեսիոնալ տիրապետել, հաճախ ֆանտաստիկ ելույթներ է ունենում որպես մենակատար, Percussion Show-ի շրջանակներում համագործակցելով լավագույն DJ-ների հետ: 2012 թ-ից սկսած նաեւ դասավանդում է երաժշտական դպրոցներում: