“Նոր կվինտետ”

  “Նոր կվինտետ” լարային կվինտետը հիմնադրվել է 2005թ.-ի սեպտեմբերին:

Խմբի անդամները պրոֆեսիոնալ երաժիշտներ են ,որոնք աշխատել են Երևանի բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային նվագախմբերում:Խմբի հիմնադիրն է Մանան Գարուկյանը,որը հանդիսանում է կվինտետի գեղարվեստական ղեկավարն ու առաջին ջութակահարուհին:

“Նոր կվինտետ” –ի նպատակն է պրոպագանդել հայ,ռուս,արևմտաեվրոպական,ամերիկյան կոմպոզիտորների ստեղծագործությունները օրիգինալ մեկնաբանմամբ:Խումբը էքսպերիմենտալ բնույթի է  և ժամանակ առ ժամանակ իր կազմում ներառում է տարբեր երաժշտական գործիքներ:Այժմ նրանք ներգրավվել են տարբեր հարվածային գործիքներ լարային կվարտետի հետ միասին:Ծրագրում ընդգրկված են դասական,ջազ,փոփ,էթնիկ և հեղինակային ժանրերի ստեղծագործություններ:Կվինտետը իր դեբյուտային համերգը ունեցել է 2006թ. մարտի 7-ին Նարեկացի արվեստի կենտրոնում՝ կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի հետ միասին:Այն նվիրված էր Կանանց միջազգային օրվան:Դրան հաջորդեցին համերգներ Արմենիա Մարիոթ հոթելում,Արմենիա Լոգոս Էքսպոյում,Ազգային պատկերասրահում,Թումանյան ակումբում,Էլիտ պլազայում,Գաֆեսջյան արվեստի կենտրոնում և այլն: