DJ-Smok-ը (Արմեն Ալքամյան) ծվել է 1983 թվականի փետրվարի 15-ին: Արմենը DJ-ի գործունեությամբ սկսել է զբաղվել 2001 թվականից, ինչի հետ նրան «ծանոթացրել է» DJ Kret-ը: Հանդես է եկել Երևանի տարբեր ակումբներում` Crush ակումբում 2003թ., BB ակումբում 2004թ., Atlantic ակումբում 2005թ., ONE CLUB, RELAX, ASTRAL CLUB ակումբներում 2006թ., իսկ 2008 թվականից հանդիսանում է KAMI ակումբի անդամ: DJ-Smok-ը նախընտրում է ակումբային երաժշտության` R`n`B, soul ful, vocal house, comertial house ոճերը: Երաժշտական կրթությունն Արմենը ստացել է Դավիթաշենի մշակույթի տանը դաշնամուրի դասարանում: Մասնակցել է մեծածավալ շատ միջոցառումների, այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են Էրեբունի Երևան տոնախմբությունը Հանրապետության Հրապարակում և Ազատության Հրապարակում, բացօթյա երեկույթները: Միևնույն ժամանակ նա զբաղվում է գործիքավորմամբ: