«Կրկեսային արտիստ դառնալու համար պետք է օժտված լինել յուրահատուկ տաղանդով, ունենալ մարմնի համապատասխան կազմվածք և լինել վճռական մարդ»: Ամեն տարի ես փոխում եմ իմ շոուի ծրագիրն այն ավելի վառ և առանձնահատուկ դարձնելու նպատակով: Անցյալ տարի ես փորձել եմ մետաքսե կտորով օդային համարը, որը չափազանց հիասքանչ է: Երբ առաջին անգամ տեսա այդ համարը, ինքս իմ առաջ նպատակ դրեցի անպայման կատարել այն: Լիաննա Խաչատրյանը կրկեսային պրոֆեսսիոնալ արտիստ է, ծնվել է Երևանում: Սկսած 13 տարեկանից պատանի Լիաննան սկսել է զարգացնել հնարքների կատարման իր հմտությունները Լեոնիդ Ենգիբարյանի անվան Երևանի պետական կրկես-ստուդիայում: Բացի այդ նա հաճախել է երգեցողության և պարի դասերի: 2006 թվականին կատարողական արվեստների համալսարանն ավարտելուց հետո Լիաննան ճամփորդել է շատ երկրներով`կատարելով օղակներով «Խուլախուպ» համարը` նպատակ ունենալով ներկայացնել մշակույթը: Նա ինքնորոշվող իրատես երազող է և «հավերժ ուսանողուհի»: Նոր մտահաղացումների որոնման ճանապարհին նա մշտապես իր առջև դնում է ամբիզիոզ նպատակներ և փորձում է սովորել այն ամենը, ինչը հնարավոր է: Լիաննան իր արվեստում գործածում է ամրության, սահունության, ճկունության և վայելչության մի յուրահատուկ համադրություն: Նա հաճախ հանդես է գալիս որպես կրկեսային անհատ-արտիստ: Ելույթ է ունենում տարբեր միջոցառումների ժամանակ, ներառյալ հարսանիքները, կորպորատիվ միջոցառումները, ծննդյան տոնախմբությունները և այլն: 
Մասնագիտական փորձը. 
2010-2012թթ – աշխատել է «Իմպերիա կրկեսում»` հանդես գալով օղակներով «Խուլախուպ» համարով, Հնդկաստան, 
2008/02 – աշխատել է «Թեմատիկ այգում»` հանդես գալով օղակներով «Խուլախուպ» համարով, Թայվան, 
2007/ 09 – աշխատել է «Instant Acts» - ում` հանդես գալով օղակներով «Խուլախուպ» համարով (անցկացրել է «Խուլախուպ» օղակներով խաղի մաստեր-կլաս դասընթացներ), Գերմանիա, 
2007/06 – հանդես է եկել օղակներով «Խուլախուպ» համարով Լիոնում անցկացվող Հայկական կրկեսի փառատոնի շրջանակներում, Ֆրանսիա, 
2006-2007 թթ – աշխատել է «Yamay թեմատիկ այգում»` հանդես գալով օղակներով «Խուլախուպ» համարով, Թայվան, 
2001- 2010 թթ – Երևանի պետական կրկեսում աշխատել է որպես կրկեսային արտիստ, Հայաստան: