Տարոնցիներ

<<Տարոնցիներ >> ազգագրական երգի-պարի համույթը ստեղծվել է 2014թ.-ի Փետրվարի 20-ին: Խումբը ստեղծման օրվանից մասնակցել է հանրապետական տարբեր փառատոնների,միջոցառումների՝ արժանանալով նաև պատվոգրերի: Խմբի անվան ծագումնաբանությունը ուշագրավ է, քանի որ պարողները մշեցիներ և սասունցիներ են, իսկ Մուշն ու Սասունը՝ Տարոն աշխարի բնակավայրեր, ուստի Տարոնցիներ էլ կոչվեց: Համույթի առավալություններից է համարվում խմբի միասնականությունը, որտեղ որոշումները ընդունվում են ընդհանուր քննարկման միջոցով: Յուրաքանչյուրի կարծիքը շատ կարևոր է անդամների համար: Այս ամենին ի լրացում ՝ սովորաբար մեր լավ գաղափարները, ծնվում են անսպասելի՝ խմբում, այլ ոչ թե մեկ մարդու որոշմամբ:
Հրավերք ենք ստանում տարբեր փառատոնների , որոնցից են ՛՛ Հայաստանը խաղաղության խաչմերուկում՛՛ փառատոնը, խմբի մասնակցած փառատոններից մեկը, որի ընթացքում ձեռք բերվեցին ընկերներ տարբեր երկրներից: Արդեն երկրորդ տարին է մասնակցություն ենք ունենում նաև ՛՛ Գութան՛՛ ազգագրական երգի պարի փառատոնին: Հաճախակի մասնակցում ենք բարեգործական միջոցառումների ՝ ծերանոց, զորամասեր և երեխաների խնամքի կենտրոն: Հրավերքներ ենք ստանում նաև տարբեր հեռուստաընկերություններից, որպեսզի ներկայացնենք ազգային երգն ու պարը:
«Տարոնցիներ» երգի ու պարի համույթի պարերի բեմադրությունը ՀՀ Վաստակավոր արտիստ Արտաշես Կարապետյանինն է: