Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և Անտոնելա Ռոկուցոն որոշել են ամուսանանալ:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, 29-ամյա ֆուտբոլիստի հարսանիքը տեղի կունենա հաջորդ տարի: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա 2017 թվականի ամռանը կամ ձմռանը: Հավանական է, որ հարսանիքը կկայանա Մեսսիի հայրենիքում, որտեղ նա հանդիպել է Ռոկուցոյին:
Հիշեցնենք, որ Լիոնելը և Անտոնելան ունեն երկու որդիներ` Տիագոն և Մատեոն:
Աղբյուրը՝ ArmSport.am