ՎԵՐՋ: Չնայած մի շարք գոլային պահերին՝ թիմերն այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասները՝ 0:0: Փյունիկն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 37 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, Բանանցը՝ 21 միավորով 5-րդ տեղում է:
90+- Աջ եզրում Փյունիկի վաստակած տուգանայինն իրացրեց Էրիկ Վարդանյանը, բայց դարպասապահ Ստեփան Ղազարյանը կարողացավ բռունցքներով հեռացնել գնդակը:
90. Հիմնական ժամանակին ավելացվեց 3 րոպե:
88. Փոփոխություն երկու թիմերի կազմերում: Բանանցի կազմում Հայկ Ոսկանյանին փոխարինեց Արամ Խամոյանը, իսկ Փյունիկի կազմում Գևորգ Հարությունյանին փոխարինեց Ռոբերտ Մինասյանը:
86. Վերջին րոպեներին Փյունիկի ֆուտբոլիստները պաշարել են մրցակցի տուգանային հրապարակը՝ մեկը մյուսի հետևից անկյունային հարվածներ իրացնելով. Բանանցի պաշտպանները հստակ են գործում և չեն կորցնում կենտրոնացումը:
85. Հանդիպման վերջնամասը բավականին լարված և նյարդային է անցնում, մարզիչները ոտքի վրա են:
83. Փոփոխություն Փյունիկի կազմում: Արթուր Նադիրյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Հովհաննես Նազարյանը:
81. Տուգանայինի իրավունք էին վաստակել Բանանցի ֆուտբոլիստները. հեռու տարածությունից խաղարկած տուգանայինից հետո Լայոնել Ադամսը կարող էր դատարկ դարպասը գրավելու հիանալի հնարավորություն ունենալ, սակայն հարվածն ուժեղ ստացվեց և վերջինս չհասավ գնդակին:
80. Կարեն Մելքոնյանի նկատմամբ կոպիտ խաղի համար Փյունիկի կազմում զգուշացվեց Արթուր Նադիրյանը:
79. Երրորդ փոփոխությունն է կատարում Արամ Ոսկանյանը: Հովհաննես Իլանգյոզյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Էդգար Մովսեսյանը:
74. Փոփոխություն երկու թիմերի կազմում: Բանանցի կազմում Հակոբ Հակոբյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Արամ Լոռեցյանը: Իսկ Փյունիկի կազմում Հովհաննես Հարությունյանին փոխարինեց Արմեն Նահապետյանը:
69. Հանդիպման տեմպը բավականին ընկել է,և հիմնական գործողությունները ծավալվում են խաղադաշտի կենտրոնում՝ առանց վտանգավոր պահերի:
64. Փոփոխություն նաև Փյունիկի կազմում: Ալիկ Առաքելյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Էրիկ Վարդանյանը:
62. Հերթական իրական գոլային պահն են կորցնում Բանանցի ֆուտբոլիտները: Հայկ Ոսկանյանն աջ եզրից հետ փոխանցում կատարեց տուգանայինի մատույցներում գտնվող Նորայր Գյոզալյանին, սակայն նպաստավոր դիրքից ֆուտբոլիտը բավականին բարձր հարվածեց:
61. Առաջին փոփոխությունն է կատարում Արամ Ոսկանյանը: Վահագն Այվազյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Կարեն Մելքոնյանը:
56. Մրցակցի առաջխաղացումը կանոնների խախտմամբ կասեցնելու համար Փյունիկի կազմում զգուշացվեց Արամ Շախնազարյանը:
55. Դարպասապահի հետ բախված Հայկ Ոսկանյանը բժիշկների օգնության կարիքն ուներ, այն ստանալուց հետո ֆուտբոլիստը շարունակում է հանդիպումը:
53. 101 տոկոսանոց գոլային պահ են կորցնում Բանանցի ֆուտբոլիստները: Վալերի Ոսկանյանը դարպասից դուրս գալիս կոպտագույն սխալ թույլ տվեց, խճճվեց, վրա հասած Հովհաննես Իլանգյոզյանը հապաղեց, այնուհետև ստիպված էր փոխանցում կատարել կենտրոն, որտեղ Հայկ Ոսկանյանն ընդունեց գնդակը, հարվածեց, բայց դարպասապահը կարողացավ հետ մղել գնդակը, այնուհետև երկրորդ անգամ Փյունիկի դարպասապահը չեզոքացրեց վտանգը:
51. Բանանցի խաղարկած անկյունայինից հետո դարպասապահ Վալերի Ոսկանյանն բոլորից ամենաբարձր ցատկեց և որսաց գնդակը:
48. Հիանալի գործեցին Փյունիկի ֆուտբոլիստները. Խորքից հետևած գեղեցիկ փոխանցումից հետո Էրիկ Պետրոսյանն ընդունեց գնդակը, մրցակցի մի քանի ֆուտբոլիստի հսկողության ներքո՝ շարժվեց առաջ և ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հարվածեց դարպասին, սակայն Ստեփան Ղազարյանը մարմնով հեռացրեց գնդակը, այն հայտնվեց Վահագն Հայրապետյանի մոտ, որն էլ տուգանայինի մատույցներից բարձր հարվածեց:
46. Երկրորդ խաղակեսը մեկնարկեց:
45. ԸՆԴՄԻՋՈՒՄ: Առաջին խաղակեսից հետո ցուցատախտակին զրոներ են: Սպասենք երկրորդ կեսին:
43. Բանանցի խաղարկած անկյունայինից հետո Գևորգ Հարությունյանը դարպասային հրապարակում կարողացավ հեռացնել գնդակը, այն հայտնվեց Վահագն Այվազյանի մոտ, որի՝ միջին տարածությունից կատարած հարվածը բավականին բարձր ստացվեց:
40. Առաջին խաղակեսի վերջնամաում թիմերը սկսեցին ավելի ակտիվ գործել, սակայն արդյունավետ գործողություններով ֆուտբոլիստները դեռևս չեն կարողանում աչքի ընկնել:
36. Հայկ Ոսկանյանը նպաստավոր դիրքից վրիպեց. ֆուտբոլիստը ձախ եզրում ստացավ գնդակն ու սուր անկյան տակ բավականին բարձր հարվածեց;
34. Հովհաննես Հարությունյանի հաշվենկատ փոխանցումից հետո Էրիկ Պետրոսյանը մեն մենակ դուրս եկավ դարպասապահ Ստեփան Ղազարյանի հետ, բայց Բանանցի պաշտպան Լայոնել Ադամսը վրա հասավ և խանգարեց վերջինիս հարվածել:
32. Ոսկանյաաաան... Վահագն Այվազյանի՝ խորքից կատարած սուր փոխանցումից հետո թիմակիցը կարող էր բավականին նպաստավոր դիրքում մեն մենակ դուրս գալ դարպասապահ Վալերի Ոսկանյանի հետ, բայց վերջինս անձնուրաց գործեց և կարողացավ հեռացնել գնդակը:
24. Ռոբերտ Հակոբյանը մրցակցի կիսադաշտում շրջանցելով երկու ֆուտբոլիստի նուրբ փոխանցմամբ փորձեց հարվածային դիրք դուրս բերել թիմակցին, սակայն փոխանցումը փոքր-ինչ ուժեղ ստացվեց և դարպասապահ Ստեփան Ղազարյանն առաջինը տիրեց գնդակին:
22. Տուգանայինի իրավունք էին վաստակել Փյունիկի ֆուտբոլիստները. մոտ 25 մետրից նշանակված տուգանայինը Վահագն Հայրապետյանը փորձեց իրացնել, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց պատ կազմած ֆուտբոլիստներից:
19. Ժիրայր Մարգարյանի՝ տուգանայինի մատույցներից կատարած հարվածը բարձր ստացվեց:
15. Այս անգամ էլ Արթուր Նադիրյանը փորձեց հեռահար հարվածով սպառնալ Բանանցի դարպասին. դարձյալ շեղ ստացվեց:
13. Վտանգավոր կարող էր լինել Բանանցի դարպասին. Էրիկ Պետրոսյանը տուգանայինի մատույցներում ստանալով գնդակը շրջվեց և հարված կատարեց. գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասի կողքով:
10. Հանդիպման մեկնարկում ավելի ակտիվ են գործում հյուրերը. Արամ Ոսկանյանի սաներն ավելի շատ են տիրում գնդակին և ուղիներ են փնտրում դեպի մրցակցի դարպասը:
7. Լավ հնարավորություն ունեին Բանանցի ֆուտբոլիստները. Հայկ Ոսկանյանը անհատական լավ անցմամբ ազատվեց մրցակցի պաշտպանների հսկողությունից և շարժվեց առաջ, սակայն տուգանայինի մատույցներից նրա կատարած հարվածից հետո դարպասապահ Վալերի Ոսկանյանը բարձր ցատկով գնդակը դուրս բերեց անկյունային:
3. Փյունիկի ֆուտբոլիստները լավ գրոհ էին կազմակերպել, սակայն Գևորգ Հարությունյանի՝ ձախ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո Ռոբերտ Հակոբյանը չափազանց բարձր հարվածեց:
1. Դաշտի կենտրոնից Բանանցի ֆուտբոլիստները սկսեցին խաղը:
Թիմերը դուրս են եկել խաղադաշտ: Բանանցը կխաղա ամբողջովին կապույտ, իսկ Փյունիկը՝ սպիտակ մարզահագուստով:
ՀՖՖ-ն VSport-ի հետ համատեղ ներկայացնում է հանդիպման ուղիղ հեռարձակումը: Այն կարող եք հետևել նաև «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Բարև ձեզ, հարգելի ֆուտբոլասերներ: Առաջարկում ենք հետևել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Բանանց» հանդիպման մեր տեքստային ռեպորտաժին:
Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայանալիք խաղը կմեկնարի ժամը 19:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Փյունիկ». 13. Վալերի Ոսկանյան, 2. Սերոբ Գրիգորյան, 16. Ռոբերտ Հակոբյան, 5. Արմեն Մանուչարյան, 4. Արամ Շախնազարյան, 18. Արթուր Նադիրյան, 30. Վահագն Հայրապետյան, 23. Հովհաննես Հարությունյան, 26. Ալիկ Առաքելյան, 33. Գևորգ Հարությունյան, 11. Էրիկ Պետրոսյան:
Պահեստայիններ. 12. Գոռ Մանուկյան, 21. Ալբերտ Խաչումյան, 19. Հովհաննես Նազարյան, 20. Սամվել Սպերցյան, 8. Արմեն Նահապետյան, 15. Էրիկ Վարդանյան, 9. Ռոբերտ Մինասյան:
Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան:
«Բանանց». 22. Ստեփան Ղազարյան, 19. Վլատկո Դրոբարով, 3. Գևորգ Խուլոյան, 55. Լայոնել Ադամս, 25. Ժիրայր Մարգարյան, 20. Կարեն Հարությունյան, 5. Հակոբ Հակոբյան, 18. Վահագն Այվազյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան, 10. Նորայր Գյոզալյան, 13. Հայկ Ոսկանյան:
Պահեստայիններ. 70. Արամ Հայրապետյան, 23. Նարեկ Պետրոսյան, 77. Արամ Լոռեցյան, 6. Արամ Խամոյան, 11. Կարեն Մելքոնյան, 8. Վարդան Սաֆարյան, 21. Էդգար Մովսիսյան:
Գլխավոր մարզիչ՝ Արամ Հովսեփյան:
Աղբյուրը, ArmSport.am