Թուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է թիմի պաշտպան Դանիել Ռուգանիի հետ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ըստ նոր պայմանագրի՝ պաշտպանը «ծեր սինյորայի» հետ կմնա ակումբում մինչև 2021 թվականը:
22-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից:
Մինչ այդ Ռուգանին հանդես էր գալիս «Էմպոլիում»: Ընթացիկ առաջնությունում պաշտպանը մասնակցել է 6 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:
Աղբյուրը՝ ArmSAport.am