Անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի կարծիքով, «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում պայքարելու է ԱՊԼ-ի տիտղոսի համար:
«Նրանց չի հերիքում խճանկարի մի քանի հատվածներ, որոնց շնորհիվ կարելի է պայքարել ամենաբարձր տեղերի համար: Կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայքարել տիտղոսի համար:
Նրանք հիմա առաջընթաց են գրանցում», - Ջերարդի խոսքն է փոխանցել «BT Sport»-ը:
Աղբյուրը՝ ArmSport.am