Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը կարող է գլխավորել Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերը»,- տեղեկացնում է The Times-ը:
«Աղվեսների» ղեկավարությունը բանակցություն է վարել 70-ամյա հոլանդացի մասնագետի հետ: Կողմերը ավարտին կհասցնեն բանակցությունները «Լեսթեր»-«Լիվերպուլ» հանդիպումից հետո:
Ըստ աղբյուրի` մասնագետը պատրաստ է գլխավորել «Լեսթերը» միայն ընթացիկ մրցաշրջանում: Հավելենք, որ նմանատիպ օրինակով Հիդինկն աշխատել է «Չելսիում»:
Աղբյուրը՝ ArmSport.am