«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կերիկը կիսվել է տպավորություններով «Էվերթոնի» հետ անցկացրած խաղից հետո (1:1).
«Ես տեղի ունեցածը դիտարկում եմ՝ որպես երկու միավորի կորուստ: Հեշտ չէ,երբ գործերը չեն ստացվում, հատկապես՝ «Վեսթ Հեմի» հետ շաբաթ օրն անցկացրած խաղից հետո, բայց տղաները շարունակեցին փորձել:
Նրանք անընդհատ առաջ էին գնում և արդյունքում գոլ խփեցին, որը մեզ միավոր պարգևեց: Սա վաստակած միավոր է, բայց բավարար չէ:
Մենք չենք կարողանում ինչ-որ բան անել՝ առաջինը գոլ խփելու համար: Իսկ դա կհեշտացներ մեր խնդիրը: Իհարկե, մենք ուշադրություն ենք դարձնում դրան և փորձում ենք ավելացնել այս առումով: Բայց դա հեշտ չէ: Ես վստահ եմ, որ մենք կավելացնենք:;
Որպես կանոն՝ տնային խաղերում թիմը շատ լավ խաղ է ցուցադրել: Բայց այս անգամ, ինձ թվաց, այնքան էլ լավ չէր: Բայց տղաները բնավորություն ցույց տվեցին և ջանացին:
Չի կարելի հանձնվել: Մենք, իհարկե, բարդացնում ենք մեր խնդիրը, բայց չենք հանձնվում»,- Կերիկի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:
Աղբյուրը՝ ArmSport.am