Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը պատասխանել է Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին:
Վերջինս մեկնաբանել էր հենց նախկին պաշտոնյայի խոսքերը: Պրիմերայի վերջին տուրից առաջ Գասպարը հույս էր հայտնել, որ «արքայական ակումբը» կպարտվի «Մալագային», ինչի շնորհիվ չեմպիոն կհռչակվի «Բարսելոնան», իսկ Ռամոսը կդառնա ինքնագոլի հեղինակ:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը պատասխանել էր, որ «կապտանռնագույնների» նախկին ղեկավարը հիշում է նրա մասին միայն թերթերում հայտնվելու համար:
«Շնորհավորում եմ չեմպիոնին: Ռամոսը գիտի, թե ով եմ ես, և նրա բառերում չկա վատ միտք: Հենց այդ պատճառով դրանք ինձ չեն վիրավորում:
Ձեռք կբերեի Կասիլյասին, Բուտրագենյոյին, Ռաուլին և նույնիսկ Ռամոսին «Բարսելոնայի» համար: Նրանք մեծագույն ֆուտբոլիստներ են և մարդիկ»,- Գասպարի խոսքը մեջբերում է «Marca»--ն:
Աղբյուրը՝ ArmSport.am